Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

զորամիավորում

Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը և մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով մայիսի 5-ին 5-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ծավալվել է զորամիավորման կառավարման կետը, բացազատվել են կապի հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի:

--00--ԱԹ