Ծնկած, խեղճացած, զիջող տեսակը մեզ համար երբևէ ընդունելի չպետք է լինի. Առուշ Առուշանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Հասարակական

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը` Հանրապետության տոնի առթիվ․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ։
1918թ. մայիսի 28-ին մեր ժողովրդի հավաքական կամքի ու անկոտրում ոգու շնորհիվ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր ցանկությունը:

Այդ օրը մենք բոլորին ասացինք, որ մենք լինելու ենք և տարածաշրջանում կանք՝ որպես պայքարող և արժանապատվություն ունեցող տեսակ, վճռականորեն ենք պաշտպանելու մեզ, մեր շահերը և հետապնդելու ենք ազգային նպատակներ:

Ավելի քան հարյուր տարի անց հայտնվել ենք նույն իրավիճակում ու կրկին պետք է գլուխ բարձրացնի հայի հաղթող տեսակը։ Ծնկած, խեղճացած, զիջող տեսակը մեզ համար երբևէ ընդունելի չպետք է լինի, քանի որ մենք պետք է արժանի լինենք մայիսի 28-ը նախապատրաստած հերոսների սխրանքին ու երազանքին: Հավերժ փառք և խոնարհում մեր հերոսների հիշատակին։

Մաղթում եմ ամուր հավատ, դժվարությունները դիմագրավելու կամք ու տոկունություն: Լինենք միասնական, պայքարենք մեր պետականության պահպանման, հանուն ազգային պետություն ունենալու համար»։

--00--ԿԿ