Ուզում են մեզ ձերբակալել, որ Սյունիքի միջանցքի հարցին հեշտ լուծում տան․ Առուշանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ասել է, որ պատրաստ եմ դատվել, բայց ոչ այս անբարոյական կետով։

«Պատրաստ եմ դատվել, բայց ոչ այս անբարոյական կետով, մենակ թե մարդկանց հանգիստ թողնեն։ Մեկին պաշտոն են առաջարկում, մեկին՝ վախեցնում։ Ուզում են մեզ ձերբակալել, որ Սյունիքի միջանցքի հարցին հեշտ լուծում տան, շինարարական աշխատանքները սկսեն։ Այս մասին»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ այս պահին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Քարահունջ բնակավայրի վարչական ներկայացուցիչ Լուսինե Ավետյանին ձերբակալելու դեմ պաշտպանի ներկայացրած բողոքի քննությունը:

--00--ԿԿ