ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է ԼՂ տարածքում իր խնդիրների իրականացումը: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից: Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում:
Շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը: Ռուս զինծառայողների դեմ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել:
Ապահովվում է նաև քաղաքացիների անվտանգ տեղաշարժն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը:
Հնարավոր միջադեպերի մասին նախազգուշացնելու ուղղությամբ ջանքերի կենտրոնացման համար ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ապահովվում է շարունակական փոխգործակցություն՝ ՀՀ և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
--00--ԱԹ