Ժամը 10։00-ի դրությամբ ՃՈ հատուկ տարածք է տեղափոխվել 13 մեքենա, 9-ի ղեկին անչափահաս է եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

նկար

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։

Ժամը 11.00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 13 տրանսպորտային միջոց, որից 9-ի ղեկին եղել են անչափահասներ։

Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց և կոչ անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

--00—ԼՄ