Մտել էին տուն, գողացել բջջային, տանտիրուհին գողի՝ հեռացող ոտնաձայնից էր արթնացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Ոստիկանության հորդորներին հակառակ` ամռանը շատերն են բաց թողնում դուռ ու լուսամուտ՝ մոռանալով, որ գողերը հենց նման առիթի են սպասում:

Հունիսի 14-ի գիշերն այդպես էլ եղել էր։ Ժամը 3-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց, որ Նորք-Մարաշի 7-րդ փողոցի մի տնից գողություն են արել։

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Պարզվեց, որ, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մտել էին տուն և հյուրասենյակի սեղանից գողացել բջջային հեռախոս: Տանտիրուհին բնակարանագողի հեռացող ոտնաձայնից էր արթնացել։ Բայց արդեն ուշ էր:
Հարուցվեց քրեական գործ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի Վիլնյուսի փողոցի 56-ամյա մի բնակիչ։ Նա Նորքի 7-րդ փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք և ձերբակալվեց:

Գողոնը հայտնաբերվել է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս