Եթե հիմա չպայքարեմ, ապա ինձ միշտ կմեղադրեմ, որ ոչինչ չեմ արել. Ռուբեն Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News  

Ռուբեն ՄԵլքոնյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հարցազրույց է տվել գերմանական «Թագես Ցայթունգ» թերթին՝ անդրադառնալով Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին: Ներկայացնում ենք հարցազրույցը, որը թարգմանվել է մասնակի կրճատումներով.

«Ադրբեջանի դեմ տանուլ տված պատերազմից հետո Հայաստանում անհանգիստ է: Մարդիկ զայրացած են վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա:

Երևանում հիմա կիսամյակային քննություններ են, սակայն ԵՊՀ վեցհարկանի շինության պատուհաններից մեկը գրեթե ամեն օր բաց է։ Ռուբեն Մելքոնյանը նաև շաբաթ օրերին է գալիս իր աշխատասենյակ՝ աշխատելու նպատակով։  «Արևելքն այստեղ է», հայալեզու այս գրությունը հանդիպում է 3-րդ հարկի մուտքի մոտ։

Մելքոնյանը աևելագիտության ֆակուլտետի դեկանն է, սակայն հիմա նա ցանկանում է մուտք գործել քաղաքականության մեծ աշխարհ, քանի որ «մեր հայրենիքի գոյությունը վտանգի տակ է»։ 

Արևելագետները երկրի ճանաչված անձանց թվին են պատկանում։ Նրանք քաղաքական հեռուստաբանավեճերի և լուրերի աստղ են։ Մելքոնյանը երկրի պահանջված փորձագետներից է՝ երբ խոսքը Թուրքիային, կամ Ադրբեջանին է վերաբերում։ Նա պատմում է, որ նույնիսկ փողոցում մարդիկ նրան մոտենում են և հարցնում․ «Գրողը տանի, ի՞նչ է ուզում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայերից»։ 

Մելքոնյանն անկուսակցական է, և ընտրություններին նա կմասնակցի «Հայաստան» դաշինքի ցուցակով, որին հարում են նաև ազգայնական ուժեր։ Այս կուսակցության գլխավոր թեկնածուն ոչ ավել, ոչ պակաս, Ռոբերտ Քոչարյանն է՝ 1998-2008 թթ․․ Հայաստանի երկրորդ նախագահը։

«Մենք այսօր Հայաստանի Հանրապետության  սահմանները պաշտպանելու խնդիր ունենք։ Մեր անվտանգության հարցն է դրված խաղասեղանին»,- ասում է Մելքոնյանը,-«Նման ծայրահեղ և կրիտիկական իրավիճակում լուծումները ևս կարող են սովորական չլինել»։

Այնուամենայնիվ, նա հավատում է ճգնաժամային հարցերը հարթող Ռոբերտ Քոչարյանին։ Երբ Քոչարյանն էր ղեկավարում երկիրը, նա դեռ ուսանող էր։ Այդ ժամանակ Հայաստանը պաշտպանված էր, և կարգ ու կանոն էր տիրում։ Այնուամենայնիվ, միայն գիտությամբ հնարավոր չէ երկիրը փրկել.

«Ես ուզում եմ գնալ քաղաքականություն և անձամբ որոշումներ կայացնել»:

Մելքոնյանն իրեն բնութագրում է որպես «ազգային պահպանողական»: «Դա չի նշանակում ո´չ ազգայնամոլ, ո´չ հետամնաց», - ասում է նա: «Ես հայրենիքի մասին եմ մտածում, և դա նշանակում է ազգային մտածելակերպ» 

Մելքոնյանը սիրված է ուսանողների կողմից։ Արդյո՞ք նա կասկածներ չունի, որ նա որպես քաղաքական գործիչ կարող է իր ձեռքերն աղտոտել։ Արդյո՞ք իրեն շահագործված չի զգում։

Հակառակը․ «Եթե ես հիմա չպայքարեմ, ապա ինձ միշտ կմեղադրեմ, որ ոչինչ չեմ արել, չնայած որ կարող էի անել», ասում է նա։

Նա փակում է իր աշխատասենյակի պատուհանը, մի քանի թուղթ է վերցնում և դուրս է գալիս  է համալսարանից։ Նա դանդաղ, ծանր քայլերով քայլում է գետնանցումով»։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս