ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Բանակցություններն այս պահին էլ ընթանում են, մենք առաջիկայում բանակցությունների ևս մեկ փուլ ունենք, համոզված եմ, որ այդ առումով էլ մեր դիրքերում մենք ետքայլի տեղ չունենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը` անդրադառնալով սահմանային իրավիճակին:
«Միանշանակ է, որ ադրբեջանական զորամիավորումները պետք է դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից, մենք ոչ մի ջանք ու եռանդ չենք խնայելու՝ դա ապահովելու համար: Ռուսական կողմի հետ կա նման քննարկում, բայց սահմանապահների տեղակայումը կարող է իրականանալ այն պահին, երբ ադրբեջանական զորքերն ամբողջությամբ կլքեն ՀՀ սուվերեն տարածքը»,- ասաց նա:
--00--ԱԹ