Թուրքիայում ընթանում են «Անատոլիայի արծիվ-2021» միջազգային ուսումնական վարժանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

Թուրքիա

Թուրքիայի Քոնիա նահանգի 3-րդ գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարությունում ընթանում են «Անատոլիայի արծիվ -2021» միջազգային ուսումնական վարժանքները։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ 

Ուսումնական վարժանքներին մասնակցում են ՆԱՏՕ-ի, Ադրբեջանի, Կատարի, Պակիստանի և Թուրքիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերը։

Նախորդ տարիներին դիտորդի կարգավիճակով մասնակցող Ադրբեջանն այս տարի առաջին անգամ ստացել է լիարժեք մասնակցի կարգավիճակ։

Ադրբեջանը ներկայացված է երկու SU-25 և MiG-29 կործանիչներով։

Միջազգային ուսումնական վարժանքները մեկնարկել են հունիս 21-ին և ավարտվելու են հուլիսի 2-ին։

--00—ՄՀ