Էրդողանը ցավակցել է Պոլսո հայ համայնքին վարդապետ Թաթուլ Անուշյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  վարդապետ Թաթուլ  Անուշյանի մահվան կապակցությամբ զանգահարել է Անուշյանի եղբորը՝ Արետ Անուշյանին եւ Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանին։

Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույցներում ցավակցել է Անուշյանի հարազատներին եւ Պոլսո հայ համայնքին։

Նշենք, որ նոյեմբերի 14–ի երեկոյան Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում մահացել է Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի առաջնորդ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը։

--00--ԿԿ