Գեղարքունիքի մարզի դատարանում առկա է քաղաքացիական մասնագիտացման դատավորի 1 թափուր հաստիք. ԲԴԽ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

տռռեգտեռգ

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Տեղեկացնում ենք, որ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է քաղաքացիական մասնագիտացման դատավորի 1 թափուր հաստիք:

Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման դիմում ներկայացնել նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:

Ծանոթություն: Դիմումները կարող են ներկայացվել մինչև 2022 թվականի փետրվարի 21-ը ներառյալ»,- նշված է հայտարարության մեջ:

--00--ԱՀ