La casa de papel գրառմամբ թմրանյութեր են հայտնաբերվել․ դրանց իրացումը կանխվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

 

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ԱԱԾ, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ինչպես և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ համագործակցելով, փետրվարի 22-ին հայտնաբերվեց ու, մաքսանենգ ճանապարհով Հայաստան ապօրինի թմրանյութ ներկրելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեց 25-ամյա մի երիտասարդ։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց la casa de papel գրառմամբ՝ 100, 50 էքստազի տեսակի թմրամիջոցի՝ 50 հաբ, LSD տեսակի թմրամիջոցի՝ 100 հաբ, LSD տեսակի թմրամիջոցի բյուրեղներ՝ 53 գրամից ավելի և 9 գրամ հալուցինոգեն սնկից պատրաստված թմրամիջոց՝ շոկոլադի տեսքով։ 25-ամյա երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը ձեռք է բերել մաքսանենգ ճանապարհով և պետք է փոխանցեր 26-ամյա մի երիտասարդի, որպեսզի դրանք «տելեգրամի» միջոցով իրացվեին։ Լայնածավալ օպերատ

իվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց 26-ամյա երիտասարդի ինքնությունը։ Նա փետրվարի 23-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։ Միջոցառումները շարունակվեցին։ Իրավապահները խուզարկեցին 26-ամյա երիտասարդի կողմից շահագործվող շինությունը։ Խուզարկությամբ հայտնաբերվեցին 19 գրամից ավելի մարիխուանա և 3 գրամից ավելի հալուցինոգեն սունկ։
Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։
25-ամյա երիտասարդը ձերբակալվել է, 26 տարեկանը՝ կալանավորվել։

--00--ՍԳ