Ձորաղբյուրում BMW ավտոմեքենան բախվել է ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին սպասարկող Honda CRV-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

555

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Անանուն փողոցում BMW ավտոմեքենան մերկասառույցի պատճառով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Honda CRV ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Կայքի տեղեկություններով՝ Honda-ի համարանիշները հաշվառված են ՀՀ ԱԺ հաշվեկշռում, և այն սպասարկում է ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին։

--00--ՀԶ