32 դեպքով հաշվարկվել է մոտ 43 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

 

տռռեգտեռգ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2022 թվականի մարտի 14-ից 25-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ․

Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 43 դեպք, որից 32-ով հաշվարկվել է 42.907.660 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքով նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է 61.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1.860.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մասնավորապես`
🌳 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 29 դեպք, որից 29-ով հաշվարկվել է 42.652.660 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 12 դեպքով հաշվարկվել է 61.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1.300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
🐻 Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 6 դեպք, որից 3-ով հաշվարկվել է 255.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
✅ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրվել է 8 դեպք, որից 4-ով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 7 դեպքով նշանակվել է 480.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
💰 Պետական փորձաքննություններ
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80. 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ստուգումների վերաբերյալ
✅ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին թվով 11 հանձնարարագիր, որից`
7-ը՝ ՓՀԷԿ,
2-ը՝ արտադրություն,
1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում,
1-ը՝ ձկնաբուծություն։
💰 Նախկինում իրականացված 4 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 12 որոշում՝ 990.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել բնությանը պատճառված վնաս՝ 340.183 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 3 հանձնարարական։
✅ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 16 գործ (ընդհանուր՝ 1.411.700 ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 839.050 ՀՀ դրամ:

--00--ՍԳ