Սուրբ Հարության տոնը՝ բանակում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News 

.

Զինված ուժերի զորամասերում նշվել է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը։ Ինչպես հաղորդում են Պաշտպանության նախարարությունից, զորամասերի մատուռներում և մերձակա եկեղեցիներում զինծառայողները մասնակցել են Սուրբ Հարության տոնի առիթով մատուցված Սուրբ պատարագին, ստացել պատարագիչ քահանաների օրհնությունը։