Քարվաճառում ականի վրա ադրբեջանցի է պայթել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

հասարակական

Ականի վրա ադրբեջանցի զինվորական է պայթել։ Դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ Քարվաճառի շրջանում։ Զինվորականը հոսպիտալացվել է։

Դեպքի իսկությունը հաստատվել է Ադրբեջանի Գլխավոր դատախազության կողմից։ Քարվաճառի /Քելբաջարի/ ռազմական դատախազությունում դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

--00--ԿԿ