Ենթադրյալ կաշառքի գործով դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

աննա

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին, որ այսօր` 15։30-ին, Վերաքննիչ դատարանում մեկ այլ նիստի պետք է մասնակցի։ Նաև տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկվելու է իր պաշտպանյալի՝ կալանքից ազատելու հարցը։  
 
Դատավորն ընդմիջում հայտարարեց՝ դատարանի հետագա գործողությունները քննարկելու։ Այդ ընթացքում Լուսինե Սահակյանը հեռացավ դահլիճից։ Ընդմիջումից հետո Դանիբեկյանը վերադարձավ դահլիճ և հայտարարեց, որ հետաձգում է դատական նիստը մինչև մայիսի 10-ը։

--00—ԼՄ