Եթե դիմել եք Երևանի քաղաքապետարան և սահմանված ժամկետներում պատասխան չեք ստացել, կարող եք դիմել ինձ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

թագուհի թովմասյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ ստանում եմ բազմաթիվ ահազանգեր, որ Երևանի քաղաքապետարանը քաղաքացիների դիմում-նամակներին պատասխանում է սահմանված ժամկետներից բավական ուշ, երբեմն քաղաքացին ստիպված է լինում ամիսներով սպասել մինչև կստանա, օրինակ, շինարարության կամ քանդման թույլտվություն:

Երևանի քաղաքապետարանի այս գործելաոճը խախտում է քաղաքապետարան դիմած քաղաքացիների իրավունքները, որը խիստ դատապարտելի է, եւ պետք է համապատասխան լուծում ստանա:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Եթե դիմել եք Երևանի քաղաքապետարան և սահմանված ժամկետներում պատասխան չեք ստացել, կարող եք դիմել ինձ, որպեսզի հնարավորություն ունենամ արձանագրել խախտման բոլոր դեպքերը:

Խնդրում են խախտումը ներկայացնել կամ այս հրապարակման մեկնաբանություններում, կամ անձնական հաղորդագրության միջոցով, կամ զանգահարելով նշված հեռախոսահամարով՝ +374 11 513230»,- գրել է նա:

--00--ԱՀ