ՌԴ-ում հայկական վարորդականով աշխատելու արգելքը վերացնելու նախագիծն ընթացքում է․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՌԴ-ում պատրաստվել է նախագիծ հայկական վարորդական իրավունքով աշխատելու արգելքը վերացնելու համար: Մարուքյանի գրառումը՝ ստորև.

«Քիչ առաջ ավարտվեց ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության և ՌԴ պետդումայի պատգամավոր, Դաշնային ժողովի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և համաքաղաքացիների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպումը: Հանդիպման ընթացքում իմ կողմից հերթական անգամ բարձրացվեց Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների խնդիրը, ինչին ի պատասխան պատվիրակության անդամները տեղեկացրին, որ արդեն իսկ պատրաստվել է օրենքի նախագիծ խնդրո առարկա արգելքների վերացման համար»: