Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Չալաբյան Արմեն Դանիելյան

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։

Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Կարո՞ղ եք գուշակել, թե ում է ձեռքով մակագրվել Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ մեր բերած վերաքննիչ բողոքը: Վստահ եմ` կարող եք»:

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր. «Մայիսի 9-ին  լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Ըստ ՔԿ-ի, քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել երկու անձի, որոնցից Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»։

--00--ԱԱ