ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բարենցի ծովից «Զիրկոն» հրթիռի հաջող արձակման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

1084498.jpg

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Ադմիրալ Գորշկով» ֆրեգատը Բարենցի ծովից հաջողությամբ արձակել է «Ցիրկոն» հիպերձայնային թեւավոր հրթիռը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ կրակոցներն իրականացվել են Սպիտակ ծովում գտնվող ծովային թիրախի ուղղությամբ, որը գտնվում է մոտ 1000 կմ հեռավորության վրա։

Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ կրակոցները տեղի են ունեցել նոր զինատեսակների փորձարկման շրջանակներում։ Zircon հրթիռն աշխարհում առաջինն է, որն ունակ է խոցել թիրախը 1000 կմ հեռավորության վրա և շարժվել ավելի քան 10000 կմ/ժ արագությամբ։

--00--ՀԶ             

 

Տեսանյութեր