Լին Թրեյսին հանդիպել է տեղահանված և հարձակումներից տուժած ընտանիքների

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

image_750x_63356b3641dca.jpg

Սյունիքի մարզում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպեց տեղահանված և սեպտեմբերի կեսերի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց հետ։ Քննարկվեցին մարզի բնակչության առաջ ծառացած մարտահրավերները ու հրատապ խնդիրների լուծման ուղիները։

Դեսպան Թրեյսին եղավ Ակներ գյուղում, որը տուժել էր հրետակոծությունից։ Հանդիպման ընթացքում նա ընդգծեց, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը։

--00—ԶՀ

Տեսանյութեր