Ինչի համար է Ալեն Սիմոնյանը դատական հայց ներկայացրել Աննա Մկրտչյանի դեմ․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

հ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ ներկայացրած դատական հայցը վերաբերում է նոյեմբերի 3-ի վերջինիս ֆեյսբուքյան տեսաուղերձին։ Այս մասին 24News-ին ասաց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:

Հայցով Սիմոնյանը պահանջում է փոխհատուցել իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։ Ինչպես տեղեկացրեց Ծովինար Խաչատրյանը, խոսքը վերաբերում է Աննա Մկրտչյանի նոյեմբերի 3-ի ֆեյսբուքյան տեսաուղերձին, որը վերնագրված է «ալենի շնորհակալությունը, նիկոլի Սոչին և այլն։»:

Տեսանյութում Աննա Մկրտչյանն անդրադառնում է Ալեն Սիմոնյանին՝  «փոքրոգի», «անհայրենիք» և այլն։ «Սեփական արժանապատվության զգացողություն չունեցողից շնորհակալություն չես կարող պահանջել 3-րդ անձի նկատմամբ։ Մարդ, ով որ միայն սողալով և սեփական դեմքը գետնից չպոկելով է ինչ-որ մի տեղ հասել, օրինակ՝ ԱԺ նախագահի աթոռին», - ի թիվս այլնի՝ տեսաուղերձում նշել էր պատգամավորը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ