Ալ-Նասրում Ռոնալդուի շնորհանդեսն ավելի շատ մարդ է դիտել, քան ԱԱ-2022-ի եզրափակիչը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

maxresdefault-750x375 (1).jpg

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ալ-Նասրում» շնորհանդեսը դիտել է մոտ 3 միլիարդ մարդ։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Պեդրու Սեպուլվեդան։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ մոտ 40 ալիք ցուցադրել է պորտուգալացու շնորհանդեսը։ Միևնույն ժամանակ ԱԱ-2022-ի եզրափակիչը դիտել է 2 միլիարդ մարդ։

Ռոնալդուի պայմանագիրը Սաուդյան Արաբիայի թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվական։

--00—ԶՀ