Սպանության, խուլիգանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

նկար

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 2-ին Արգիշտիի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Շենգավիթի բաժին է տեղափոխվել 28-ամյա Գևորգ Ա.-ն:

Նա 2019 թ. սեպտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով, իսկ 2022 թ. ապրիլի 28-ից՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ (Սպանությունը), 258-րդ (Խուլիգանությունը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

--00—ԼՄ