Ուշանում ենք ամեն օր, հաջորդ պատերազմն ավելի շատ կորուստներ է բերելու. Վարդան Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

Ուշանում ենք ամեն օր, հաջորդ պատերազմը ավելի շատ կորուստներ է բերելու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Հարությունյանի համոզմամբ, Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, գնա փոխզիջումների՝ փորձելով հասնել խաղաղության։ Իրավապաշտպանի կարծիքով, Փաշինյանը հեռու է վարորդությունից, նաև մեծամիտ է, քանի որ ժամանակին մասնագետների չհրավիրեց հարցերը կարգավորելու համար։

--00—ԱՊ