Մ23 ԵԱ. Կարապետ Մանվելյանը հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

1

Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը քառորդ եզրափակչում վստահ հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ, գրում է armsport.am-ը։

Մանվելյանը մեկնարկում 9-0 հաշվով առավելության էր հասել սերբ ըմբիշի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սահակ Հովհաննիսյանը քառորդ եզրափակչում զիջել է Թուրքիայի ներկայացուցչին:

--00—ԼՄ