Վստահ էինք, որ բոլորիս սիրելի Մարտինը գլուխ կհանի, անփորձանք կհասնի ընտանիքին. Խնձորեսկի գյուղապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

նկար

Խնձորեսկի գյուղապետարանը հայտարարություն է տարածել մոլորված զինծառայող Մարտիրոս Գյուլամբարյանին գտնելու վերաբերյալ։

Հայտարարությունը՝ ստորև․

«Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր համագյուղացին՝ Մարտիրոս Գյուլամբարյանը, ողջ և առողջ գտնվում է հայկական դիրքերում և նրան այլևս վտանգ չի սպառնում:

Մենք վստահ էինք, որ բոլորիս սիրելի Մարտինը գլուխ կհանի և անփորձանք կհասնի իր գեղեցիկ ընտանիքին»:

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

--00—ԼՄ