ՌԴ-ն փորձում է չնեղացնել ոչ Արցախին և ոչ էլ Բաքվին, մեղադրելուց առաջ հիշենք, որ նաև մենք ենք բզբզել

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 6, 24News

ՌԴ-ն փորձում է չնեղացնել ոչ Արցախին և ոչ էլ Բաքվին, մեղադրելուց առաջ հիշենք, որ նաև մենք ենք բզբզել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը, արձագանքելով ռազմական տրիբունալի մասին վարչապետ Փաշինյանի պնդումներին, նշեց, որ ինքը համաձայն է և իսկապես այդպիսի կառույցի անհրաժեշտություն կա, որը կքննի պատերազմում պարտության պատճառներն ու կպատժի մեղավորներին։ Փորձագետի կարծիքով, ԱԺ-ում ստեղծվող հանձնաժողովները այդ խնդիրը չեն կարող լուծել, քանի որ ի սկզբանե քաղաքական են։

Հովհաննիսյանը նույնիսկ առաջարկեց այդ խնդրի համար միջազգային մասնագետներ հրավիրել։ Նրա համոզմամբ, գնդակահարությունը շատ մեղմ պատիժ է և կարելի է այլ տարբերակներ մտածել։ Փորձագետը նաև անդրադարձավ Փաշինյանի այն պնդմանը, թե Արցախի հանձնումը կապված է մարդկանց այնտեղ չապրելու հետ։ Ըստ նրա՝ Քարվաճառը, Շուշին, Աղավնոն և մյուս բնակավայրերը շատ խիտ բնակեցված են եղել և վարչապետի պնդումները չեն համապատասխանում իրականությանը, նա ընդամենը հերթական անգամ մեղավորներ է փնտրում։

Հովհաննիսյանը անդարդարձավ նաև վաշինգտոնյան բանակցություններին։ Ըստ նրա՝ դրանք որևէ արդյունք չեն կարող տալ և մենք ոչ մի քայլով չենք մոտեցել խաղաղությանը, քանի որ դեռևս կան բազմաթիվ չլուծված հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԱՊ