Ադրբեջանը երկրի երեսից ոչնչացրել է Հայրենականում զոհվածների հուշարձանը․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

alen

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը թվիթերյան իր էջում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից օկուպացված Բերձորում Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի վերացման դեպքը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ՝ Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել Հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը։

«Հետաքրքիր է՝ զոհերի հուշարձանի քանդմանը արձագանք կլինի՞, ռեպորտաժներ կլինե՞ն, թե բավարարվենք կողմերին զսպվածություն ցուցաբերելու սովորական կոչով։

Երկակի ստանդարտներ․․․իսկ հետո զարմացած դեմքով՝ «ինչ, որտեղ է տեղի ունեցել»,- գրել է ԱԺ խոսնակը։ 

--00—ՍՊ