Թուրքիայում բախվել են քիմիական նյութեր տեղափոխող բեռնատարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Снимок

Թուրքական Էրզինջան նահանգում քիմիական նյութեր տեղափոխող ավտոմեքենան բախվել է բեռնատար մեքենայի, ինչի հետևանքով երկու վարորդն էլ զոհվել են։ Այս մասին հայտնում է İhlas լրատվական գործակալությունը։

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Էրզինջան-Սվաս ավտոմայրուղու վրա։

Փաստի առիթով հետաքննություն է սկսվել։

--00—ՅՄ