Փաշինյանը կգնա ԱԺ, կմասնակցի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

5cbdb8c5-a626-4fa7-8fc4-6ff5018f49d3.jpg

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ս․թ․ հունիսի 20-ին ժ․10։00 հրավիրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։

Քննիչ հանձնաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել է դրական պատասխան։

--00--ԶՀ