«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում մեքենաներն իրար են բախվել, կա արգելափակված քաղաքացի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

photo_5222334397330607698_y

Հունիսի 18-ին, ժամը 14։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Renault Captur» (վարորդ՝ Հ․ Ա․), «Opel Astra» (վարորդ՝ Դ․ Ա․), «Nissan Bluebird» (վարորդ՝ Հ․ Ա․) և թիվ 258 համարի երթուղին սպասարկող «GAZel» (վարորդ՝ Ա․ Պ․) մակնիշների ավտոմեքենաները․ վարորդներ Դ․ Ա․-ն, Հ․ Ա․-ն և «Renault Captur» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Կ․-ն հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «Renault Captur» և «Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները և փակել վերջինիս գազի բալոնի փականը։

 --00—ԱՊ