Ադրբեջանը պայմանագրեր է կնքել հեռահար հրթիռների գնման համար. Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

f6495654e61502_6495654e61543.thumb_.jpg

Ադրբեջանը շարունակում է բանակը նոր զինատեսակներով, այդ թվում՝ հեռահար հրթիռներով զինելու գործընթացը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Նոր սպառազինությունների գնման գործընթացը շարունակվում է, և արդեն ստորագրվել են բազմաթիվ պայմանագրեր մեր երկրին նոր անօդաչու թռչող սարքերի և հեռահար հրթիռների մատակարարման համար՝ մեծ կործանարար ուժով և բարձր ճշգրտությամբ», - ասել է Ալիևը:

--00--ԶՀ