ԱՀ նախագահի նստացույցը խուճապ է առաջացնում ժողովրդի մոտ. իշխանությունը հանձնվում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Արայիկ Հարությունյանի նստացույցը ժողովրդի մոտ ավելի շատ խուճապային տրամադրություններ առաջացրեց, մարդկանց մոտ տպավորություն էր, որ իշխանությունը հանձնվեց: Արցախը կայացած պետություն է իր ինստիտուտներով, ինչի մասին խոսում է նաև Բաքվի բռնապետը, ուստի, Արայիկ Հարությունյանը մի կարևոր գործ ունի՝ Արցախի սուբյեկտայնությունը բարձրացնել: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Պատգամավորի խոսքով, հանրահավաքի մասնակիցները ակնկալիք ունեին, որ Նիկոլ Փաշինյանի առջև պահանջ պետք է դրվի, ինչը, ցավոք, չարվեց: «Նիկոլ Փաշինյանի առջև հստակ պահանջներ պետք է դրվեն, եթե գնահատականներ չհնչեն, միջազգային հանրության մոտ տպավորություն կձևավորվի, որ Արցախը համաձայն է ՀՀ իշխանության վարած քաղաքականության հետ: Պատճառը թերևս այն է, որ ունենք քաղաքական հեզություն ունեցող նախագահ, որը վախենում է Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ իշխանությունից և կատարում է բոլորի պահանջները, բայց չի կարողանում իր ժողովրդի դիրքորոշումն ու պահանջները ներկայացնել»,-ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ