Չի կարող բարբարոսի մի ձեռքը պաշարել Արցախը, մյուսը՝ «հումանիտար օգնություն» հասցնել պաշարվածներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

24d81316f6a3a18e550bdc3affebc192_M.jpg

Չի կարելի, պատկերավոր ասած, բերանի աջ անկյունով ասել, որ ճանաչում ես Արցախն Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման մաս, իսկ ձախով՝ պնդել, թե նույն այդ պետություն կոչեցյալի նպատակն Արցախում էթնիկական զտումներն են՝ այսինքն ցեղասպանության մի տարատեսակը, որովհետև ստացվում է, որ 120 000 հայի թողնելով ցեղասպանի քմահաճույքին, դու նպաստում ես այդ ցեղասպանության իրականացման հավանականության մեծացմանը։ Այս մասին գրել է Իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա նաեւ նշել է. «Նույն կերպ արգահատելի է, երբ ասում են, թե Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը պետք է բացի Բերձորի միջանցքը և միաժամանակ խոսում Ակնայի ճանապարհով նույն այդ բարբարոսից ինչ-որ «հումանիտար օգնության» հնարավորության մասին, որովհետև չի կարող բարբարոսի մի ձեռքը պաշարել Արցախը, իսկ մյուսը՝ «հումանիտար օգնություն» հասցնել իր իսկ կողմից պաշարվածներին»։

--00—ԶՀ