Էջմիածին քաղաքում «Opel Astra»-ն բախվել է կայանված բեռնատարին․ ուղևորը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24news

Screenshot_14

Հուլիսի 23-ին, ժամը 23։36-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած բեռնատարին․ ուղևորը (Բ․ Ս․, ծնված 1976 թ․) տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Էջմիածին քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու փակել գազի բալոնի փականը:

--00—ՅՄ