Հանրապետականում եվրագավաթային խաղ անցկացնելու խնդրանքով ՀՖՖ-ին դիմել է նաև Ալաշկերտը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

362686048_796743412456519_5097787869162962693_n-e1691148990601-750x375

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ փուլի՝ շվեդական «Կալմարի» հետ խաղից առաջ հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է թիմի՝ հանդիպումն  Աբովյանի մարզադաշտից Վ․ Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ տեղափոխելու խնդրանքը: ArmSport-ն այս թեմայով հարցում էր ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ հասկանալու համար՝ ի՞նչ հիմքով է ֆուտբոլի ֆեդերացիան մերժել «Փյունիկի» խնդրանքը:

ՀՖՖ պատասխանը ներկայացնում ենք ստորև՝

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ս.թ. հուլիսի 23-ին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատասխանել է «Փյունիկ» ՖԱ նամակին հուլիսի 25-ին՝ նշելով, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը չի կարող տրամադրվել «Փյունիկ» ՖԱ-ին մի քանի պատճառով:

Նախ, 2023 թ. մարտի 1-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանագրեր է կնքել այդ պահին Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջին 4 հորիզոնականները զբաղեցնող ակումբների՝ «Ուրարտուի», «Փյունիկի», «Արարատ-Արմենիայի», «Ալաշկերտի» հետ առ այն, որ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Չեմպիոնների Լիգայի առաջին երկու փուլի հանդիպումները կարող է անցկացնել միայն Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022/2023 մրցաշրջանի չեմպիոն թիմը: Նույն պայմանագրերից մեկում, մասնավորապես, ամրագրված է, որ չեմպիոն չդառնալու դեպքում «Փյունիկը» ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին երկու փուլերի հանդիպումները պետք է անցկացնի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ