Անկախ բոլոր խոչընդոտների՝ շարունակում ենք մեր գործը․ Ռուբեն Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

դդ

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատն», անկախ բոլոր խոչընդոտներից ու դժվարություններից, շարունակում է իր գործունեությունն` ի նպաստ ազատ, անվտանգ, երջանիկ հայկական Արցախի, այդ մասին հայտարարություն է տարածել հանրային շարժումը․

«Ճակատն ունի հենասյունային 8 խումբ, որում ներգրավված 82 հիմնադիր անդամ ամենօրյա ռեժիմով, տարբեր ձևաչափերով քննարկում է երկրի առջև ծառացած բազում խնդիրները՝ լուծումներ գտնելու եւ ընթացքավորելու նպատակով:

Այդ խմբերն են`

«Սուբյեկտայնություն»,

«Տնտեսություն և ենթակառուցվածքներ», «Անվտանգություն»,

«Պետական կառավարում և ֆինանսներ»,

«Գաղափարախոսություն, մշակույթ և կրթություն»,

«Սոցիալական և առողջապահական ոլորտ, հետադարձ կապ»,

«Հանրության համախմբում և տեղեկատվական պատերազմ»,

«Հայկական աշխարհ»:

Խմբերի աշխատանքներին առցանց եղանակով մասնակցում են նաեւ ճանաչված փորձագետներ ՀՀ-ից եւ արտերկրից:

Աշխատանքային խմբերի մշակման փուլում են գտնվում շուրջ 10 ռազմավարական եւ երկարաժակետ լուծում ապահովող նախագծեր, իրականացման փուլում է կաճաժամկետ եւ հրատապ խնդիրների լուծմանն ուղղված ավելի քան 20 ծրագիր:

Վերջիններից է, մասնավորապես,

ձեռք բերված էլեկտրամոբիլով առողջապահական նպատակների համար քաղաքացիների կանչերի սպասարկումը (մեկ շաբաթվա կտրվածքով սպասարկվել է շուրջ 200 կանչ):

Շրջափակման պայմաններում ձմռանը պատշաճ նախապատրաստվելու նպատակով մեկնարկել է 1000 փայտի վառարանների պատրաստման ծրագիրը:

Պատմամշակութային ժառանգությանը տեր կանգնելու եւ ապագայի հանդեպ հավատն անսասան պահելու խորհուրդ ունի նախորդ շաբաթ մեկնարկած «Հակոբավանքի վերածնունդ» ծրագիրը, որի շրջանակներում ներկայումս վանքի տարածքում իրականացվում են մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ, ինչպես նաեւ հնագիտական պեղումներ՝ Վարդգես Սաֆարյանի ղեկավարությամբ:

Ընթացքի մեջ է նաեւ Հաթերք գյուղում թաքստոցների կառուցման նախագիծը։

Իրականացվել են եւ ընթացքի մեջ են նաեւ մի շարք կրթական, մշակութային եւ ուսումնամարզական ծրագրեր, որոնց շահառուների թիվն անցնում է 200-ից»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ