Պուտինը, չխախտելով ավանդույթը, մասնակցել է «Մկրտության լոգանքին»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

լո

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է ավանդական «Մկրտության լոգանքին», ինչի մասին լրագրողներին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Այս առավոտ ձեզանից շատ հարցեր են ստացվել այն մասին, թե արդյոք նախագահը մտել է սառցե ջուրը, այո՛, նա, հետևելով ավանդույթին, դա արել է այսօր առավոտյան՝ Մկրտության տոնի առթիվ»,- պատմել է Պեսկովը:

Պաշտոնյան հավելել է, որ ՌԴ նախագահը տարիներ շարունակ մասնակցում է «Մկրտության լոգանքին»:

--00—ԼՀ