Իմ աշխատասենյակում խուզարկություն չի իրականացվել, ես չեմ հարցաքննվել․ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Իմ աշխատասենյակում խուզարկություն չի իրականացվել, ինձ հարցաքննության չեն կանչել։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ խոսելով նախարարությունում օրեր առաջ իրականացված քննչական գործողություններից։

Փոխնախարարը նշեց, որ հստակ չի կարող ասել աշխատասենյակների թիվը, որոնցում խուզարկություն է իրականացվել։

«Մոտ երկու ժամ խուզարկություն են իրականացրել, բայց մանրամասների տեղյակ չեմ, չեմ կարող նշել, թե ինչ նյութեր են տարվել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ