ՌՈ պետն այցելել է մարտական հենակետեր, հանձնարարականներ է տվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

դ

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել  հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ 

Գեներալ-մայոր Զաքարյանը մարտական հերթապահության ընթացքում բարձր կարգապահությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների պարգևատրել է պատվոգրերով և մաղթել զգոն ու անվտանգ ծառայություն պատասխանատու առաքելությունն իրականացնելիս։

դ

Շրջայցի ընթացքում ՊՆ ռազմական ոստիկանության պետը եղել է նաև ՌՈ տարածքային բաժիններում, անցկացրել խորհրդակցություններ,  տվել համապատասխան հանձնարարականներ` ծառայության արդյունավետությունը բարձրացնելու, մարտական դիրքեր այցերն առավել ակտիվացնելու, նաև այնտեղ գիշերելու համար, ինչը կնպաստի ոչ կանոնադրային փոխհարաբերությունների, ծանր և առանձնապես ծանր դեպքերի կանխարգելմանը։

--00—ՍՊ