Արցախցիները Արցախ երբեք չեն վերադառնա որպես Ադրբեջանի քաղաքացիներ. Արցախի ԱԺ նախկին նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

«Որպեսզի մենք վառ և տաք պահենք Արցախի թեման, մենք պետք է ունենանք հզոր Հայաստան և հզոր Սփյուռք։ Այդ միասնականությունը շատ կարևոր է»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

Թովմասյանը նշեց, որ այս պահին էլ կան շատ հարցեր, որոնք քաղաքական չեն, բայց բարձրաձայնելու կարիք ունեն։

Թովմասյանը անդրադարձավ նաև Արցախի ԱԺ-ի գործունեությանը․

«Արցախի ԱԺ-ն լուծարելու իրավունք մենք չունենք, այն մինչև 2025 թվականի մայիսի 21-ը գործելու է։ Օրենքներ չենք ընդունում, բայց որոշումներ և հայտարարություններ ընդունում ենք»,- ասաց նա և հավելեց, որ այս պահին տեղին է ներկա իրողություններով առաջնորդվել։

Խոսելով արցախահայության վերադարձից՝ Թովմասյանը կարևորեց միջազգային երաշխիքը։

«Անվտանգության հարցեր կան, արցախցիները չեն կարող վերադառնալ որպես Ադրբեջանի քաղաքացի»,-ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ