Խաղաղապահները պետք է մնան ԼՂ-ում, նրանց ներկայությունը մշակույթի պահպանման երաշխիք է․ Զատուլին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Զ

Ադրբեջանը պետք է մտածի այն մասին, որ հայ բնակչության Ղարաբաղ վերադառնալու պայմաններն ընդունելի չեն։ Հիմքեր կան Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելությունը շարունակելու համար։ Այս մասին NSN-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Զատուլինի խոսքով, ՌԴ խաղաղապահները չպետք է դուրս գան Արցախից, նրանց ներկայությունը Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման որոշակի երաշխիք է տալիս։

«Ներկայիս պայմանները ընդունելի չեն հայ բնակչության վերադարձի համար։ Բայց ինքնին վերադարձը և այն փաստը, որ հարյուրավոր տարիներ հայեր են ապրել Լեռնային Ղարաբաղում, չեն կարող անտեսվել: Եթե ​​Ադրբեջանի ղեկավարությունը ողջ աշխարհի աչքում քաղաքակիրթ երևալու բարի կամք ու ցանկություն ունի, պետք է այդ մասին մտածի։ ՌԴ խաղաղապահները պետք են, քանի որ սա վերադարձողների համար որոշակի երաշխիք է և պատմամշակութային ժառանգության պահպանման որոշակի երաշխիք»,- նշել է պատգամավորը։

Զատուլինը հայտնում է նաև, որ արցախահայերը չեն ցանկանում վերադառնալ այնտեղ, քանի որ այնտեղ ապրելու համար անհրաժեշտ կլինի ստանալ ադրբեջանական անձնագիր։ Պատգամավորի խոսքով, արցախցիները մտահոգված են նաև, որ Ադրբեջանի քաղաքացիություն ստանալուց հետո հետագայում ստիպված են լինելու պայքարել ՀՀ ԶՈւ-ի դեմ։

«Լեռնային Ղարաբաղի հայերը մտահոգված են, որ Ադրբեջանի քաղաքացիությունը իրենց վրա տարածելու փորձը կարող է հանգեցնել նրան, որ արական սեռի բնակչությունը զորակոչվի ադրբեջանական բանակ: Հաշվի առնելով ներկայի հակամարտությունը, այդ թվում՝ սահմանային միջադեպերը, ԼՂ բնակիչնեչը չեն ընդունի դա»,- ամփոփել է խոսքը Զատուլինը։

 

 

--00—ԱՊ