Նա օգնեց Հայաստանին՝ երկրաշարժի ժամանակ․ ՌԴ դեսպանությունը ցավակցել է Ռիժկովի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

jj

ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ցավակցություն է հայտնել ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ․

 «Կյանքից հեռացավ բարոյական բարձր արժեքների և հոգեկան վիթխարի ջերմության մի մարդ, ով իր ստեղծարար աշխատանքով և նվիրումով իրավամբ ձեռք բերեց համաժողովրդական հարգանք և անբեկանելի հեղինակություն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, որտեղ նրան ճանաչեցին և սիրեցին` որպես մեր երկրի համար ամենածանր պահին՝ Սպիտակի երկրաշարժի հետևանքների դեմ պայքարի ժամանակ օգնության ձեռք մեկնած հայ ժողովրդի իսկական բարեկամ:

 Նիկոլայ Իվանովիչի պայծառ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում»,- ասվում է դեսպանության հեռագրում։ 

--00—ՍՊ