Հույս ունեմ՝ կօգտագործենք ձեր առողջապահական լավ ավանդույթները․ Ավանեսյանը ԱՄՆ-ում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

դդ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով ԱՄՆ֊ում է։ Այդ մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ 

Նախարարին ընդունել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։

Հյուպատոսության պաշտոնական ընդունելությանը ներկա են եղել Սփյուռքում առողջապահության ոլորտի կազմակերպիչներ, բժիշկներ։

«Հույս ունեմ, որ առաջիկա տարիներին ԱՄՆ-ում և մյուս երկրներում ձևավորված առողջապահական լավ ավանդույթները կօգտագործենք` համատեղ նոր կապեր ստեղծելու և արդյունավետ համագործակցություն զարգացնելու համար։ Մենք ունենք տաղանդավոր բժիշկներ, նրանք մեծ թիվ են կազմում նաև ԱՄՆ-ում և մյուս երկրներում. նրանց համար Հայաստանը կարող ենք միասին դարձնել սովորելու, աշխատելու, փորձի փոխանակման վայր», ֊ նշել է Անահիտ Ավանեսյանը։

--00—ՍՊ