Փաշինյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

l-0x0wh-786x458z-1 (1)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում, փոխանցում է «Լուրեր»-ը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հունական Kathimerini պարբերականին՝ անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի դերին, ՀԱՊԿ անդամակցությանը, ԵՄ հարաբերություններին, Խաղաղության խաչմերուկի ընձեռած հնարավորություններին և Հունաստանի հետ Ռազմատեխնիկական գործակցության նոր որակին:

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ ՀԱՊԿ որոշումները չենք արգելափակում, բայց դրանց չենք մասնակցում, ընդգծել՝ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու համար, մանրամասներ հայտնել Հայաստանի և Հունաստանի միջև ստորագրված Ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրից:

--00—ՅՄ