«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

6605534cb5de96605534cb5dea17116250366605534cb5de76605534cb5de8

«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի թղթակիցը Թուրքիայում, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսայում կայացած հանրահավաքին։

Նա նշել է, որ արևմտյան որոշ ուժեր տարիներ շարունակ սադրանքներ են անում՝ խարխլելու Թուրքիայի և տարածաշրջանի կայունությունը. «Սա նույնն է, ինչ կատարվում է Գազայում վերջին շրջանում: Վստահ եղեք, նրանք, ովքեր անտարբեր են Գազայում թափվող մուսուլմանների արյան հանդեպ, նույնը կանեն, եթե վաղը մեզ հետ նման աղետ պատահի։

Այն ժամանակահատվածում, երբ մենք տարաձայնություններ ունեինք Ռուսաստանի հետ, երբ ահաբեկչական կազմակերպությունները հասան մեր սահմաններին, արևմտյան երկրները հետ քաշեցին իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը մեր հարավային քաղաքներից: Մենք սեփական ուժերով ու պայքարով հաղթահարեցինք դժվարությունները։

Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք Սիրիայում, Լիբիայում, Միջերկրական ծովում, Սև ծովում, ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»,-ասել է նա:

--00—ՅՄ