Երևանում պարեկները գողության վայրում հետապնդել ու վնասազերծել են վրացի գողին․ shamshyan

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Screenshot_5

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ամեն անգամ Պարեկային ծառայությունում խորհրդակցություն անցկացնելու ժամանակ Երևանի գնդի հրամանատարին, գումարտակի և մարզային գումարտակների հրամանատարներին հիշեցնում է ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականները, որով պարեկները պետք է գիշերային ծառայության ընթացքում շրջեն նաև բակային հատվածներում, ինչը դրական արդյունք է տալիս հանցագործությունների կանխման ու նախականխման և հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 19-ին, նման աշխատանքի արդյունքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները տաք հետքերով հետապնդել ու վնասազերծել են գողություն կատարողին:

Պարեկները Արաբկիր վարչական շրջանում ծառայություն կատարելիս են լինում, երբ ահազանգ են ստանում ՀՀ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության գլխավոր փորձաքրեագետ Սևակ Դանիելյանից, որով հայտնում էր, որ Մամիկոնյանց 49/1 հասցեում կասկածելի քաղաքացի կա, ով հնարավոր է՝ գողություն կատարելու նպատակով է գտնվում նշված վայրում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Երևանում բնակվող, ազգությամբ վրացի 48-ամյա Ա. Ցվերյանովն է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ