Միխայիլ Գալուստյանը և Գարիկ Մարտիրոսյանը հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 24, 24News

59241

Շոումեններ Միխայիլ Գալուստյանը եւ Գարիկ Մարտիրոսյանն այսօր սգում են ամբողջ հայ ազգի հետ. 104 տարի է անցել հայոց պատմության ամենաողբերգական էջից։ 1915թ.-ին Օսմանյան Թուրքաիան սկսել է հայերի մասսայական բնաջնջումը, ինչը շարունակվել է մի քանի տարի։ Սակայն հենց 1915թ.-ի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում ձերբակալվեցին հայ մտավորականներ, ինչին հետեւեցին բազմաթիվ նոր ձերբակալություններ։

Այս օրը միավորում է ամբողջ աշխարհի հայությանը։ Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում Ցեղասպանության մասին լուսանկար է հրապարակել՝ այն ուղեկցելով հետեւյալ գրությամբ. «Հիշում ենք, երբեք չենք մոռանա...»։

Միխայիլ Գալուստայանն իր հերթին հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակում է արել։ ՈւՀԱ-ի «Утомленные солнцем»  թիմի նախկին ավագը հրապարակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գլխավոր սիմվոլը՝ «Հիշում ենք ու պահանջում» գրությամբ։